Բարև Ձեզ Սերժ Ազատիչ,չէի՞ք մտածում չէ, որ այդքան բան տալով մի օր նրանք Ձեր դեմ կկանգնեն. Աշոտ Ասատրյան
Բարև Ձեզ Սերժ Ազատիչ.
Տեսնում եք չէ ինչ է կատարվում երկրում: Ոնց կարող եք չտեսնել, որ դուք այս ամենի հիմքերում կանգնած եք եղել: Հիմա Դուք երևի ավելի քան երբեք հասկանում եք այն՝ աշակարտները գերզանցում են ուսուցիչներին, արտահայտությունը: Չէի՞ք մտածում չէ, որ այդքան բան տալով մի օր նրանք Ձեր դեմ կկանգնեն:
Հիշում եք ժամանակին հարցերը ի՞նչ հեշտությամբ էին լուծվում: Մեկ կամ երկու հոգու հրաման տալով ամբողջ երկրում կատարվում էր այն ինչ Դուք էիք ցանկանում: Հիմա մարդիկ, ովքեր փորձում են սրա-նրա ճամբարում իրենց տեղը ունենան, ժամանակին Ձեզ համար պատրաստ էին երակները փռթել: Ես մի քանի հոգու ճանաչում եմ, որ բոլորին կմեղադրեին, բացի Ձեզնից, ու հիմա աչքերս լայն բացած, ականջներս սրած կարդում ու լսում եմ , թե ինչպես են Ձեր մասին մոռացել ու նոր տերեր փնտրում: Չէի՞ք պատկերացնում չէ նման առնետավազք:
Ձեր նշանակած վարչապետը, հետագայում նաև փոխվարչապետի պաշտոնակատարը արդեն քանի օր է փորձում է սեփական իշխանությունը հաստատել երկրում: Ճիշտ է, այդ ամենը ձախողվեց, քանի որ Ձեր ղեկավարած կուսակցությունը չառաջադրեց վարչապետի թեկնածու, ես կարծում եմ , որ դրանում նաև Ձեր մատն է խառը, բայց ինձ հետաքրքրում է, թե Դուք այս պահին ինչ եք զգում, ինչ եք մտածում , ինչ եք անում:
Պարոն Սարգսյանը, ժամանակին էր պետք մտածել, որ աշակերտները գերազանցում են ուսուցիչներին ու պետք չի նրանց սովորեցնել շախմատում արագ մատ անելու ձևը, քանի որ նրանք շախմատ խաղալ չեն իմանում:
Աշոտ Ասատրյան