Նիկոլի և Աննայի գեղեցիկ զավակները. Ինչ լուսանկարներ են նրանք հրապարակում
Այսօր Նիկոլ Փաշինյանը հայերի կողմից ամենաքննարկվող, ամենամեծ հետաքրքրություն առաջացնող ու սիրված քաղաքական գործիչն է։
Մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, եւս լրագրող է։ Նա «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։
Փաշինյանը կնոջ հետ ծանոթացել է 1995թ. «Մոլորակ» թերթի խմբագրությունում, երբ Նիկոլն արդեն ճանաչված լրագրող էր, իսկ Աննան առաջին կուրսեցի, ով գնացել էր խմբագրություն նյութ հանձնելու։
«Շատ էի լսել Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը եւ ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսին է նա»,-պատմում է Աննան։
Ինձ համալսարանից հեռացրեցին, քանի որ քաղաքական հայացքները չէի կիսում ռեկտորի հետ։ Այդ ժամանակ քարոզչություն էր իրականացվում, թե ինչպիսին չպետք է լինի ուսանողը եւ որպես օրինակ ես էի բերվում, ինչն էլ անձիս հանդեպ հետաքրքրություն էր առաջացնում»,- պատմում է Փաշինյանը:
21 տարվա երջանիկ ամուսիններն ունեն երեք դուստր և մեկ որդի:
Քաղաքական գործիչը նշում է. «Կարծում եմ յուրաքանչյուր տղամարդու ետեւում կինն է կանգնած եւ տղամարդուց կարելի է իմանալ՝ ինչպիսին է նրա կինը»։
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, 19 տարեկան է։
Նա ավարտել է Մխիթար Սեբաստացու անվան դպրոցը։
Նիկոլ Փաշինյանի կրտսեր դուստրը` Արփին, 3 տարեկան է։