Ինչն է կապում Քեթրինի Միհրանին՝ Ալիևի հետ
1IN.AM
Քաղաքական դաշտն ու մամուլը չի դադարում քննարկել ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալներով հայտնի Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի՝ քաղաքականություն մուտք գործելը: Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց բարձրացրեց Հայաստանի իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ հարուցած քրեական գործի կարճման վերաբերյալ: «Պարոն վարչապետ, մամուլից տեղեկացա, որ երեկ հանդիպել եք իմ կողմից շատ հարգված, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ, որը բավական մեծ ներդրում ունի ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցում: Ձեր մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քննարկել եք կոռուպցիայի դեմ պայքարը, աշխատանքներ են տարվում նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի կատարելագործման ուղղությամբ: Սրանք իհարկե բառերն են, ձեր դեկլարացիաները: Հիմա ուզում եմ տեսնել, թե ինչպես են դրանք համատեղվում գործերի հետ` մի օրինակի վրա: Խոսքը տխրահռչակ Միհրան Պողոսյանի մասին է` հայտնի որպես Քեթրինի Միհրան, որովհետև նա ժամանակին եղել է «Քեթրին» ՍՊԸ-ի տերը և զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում