Դաշնակցությունը ունի վերջնական որոշում, թե ում օգտին է քվեարկելու. հայտարարություն
ՀՅԴ Գերագույն մարմինը հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովում մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությունների առնչությամբ:
«Վարչապետի միասնական թեկնածուի եւ քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։
Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»։