Վանաձորի Հայքի հրապարակը աննախադեպ բազմամարդ էր (տեսանյութ)
Չնայած անձրևին՝ Վանաձորի Հայքի հրապարակում բազմահազարանոց բազմություն էր հավաքված: Եկել էին Սպիտակից, Ալավերդուց, Ստեփանավանից, Շնողից, Մոտկորի տարածաշրջանի գյուղերից, Գեղարքունիքի մարզից ու հանրապետության շատ այլ քաղաքային ու գյուղական համայնքներից: Հանրահավաքի ժամանակ, ելույթ ունենալով, «Իմ քայլը». «Մերժիր Սերժին» նախաձեռնության ղեկավար, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ մայիսի 1-ին ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրությանը ՀՀԿ-ը թեկնածու չի առաջադրելու:
Հանրահավաքի ավարտին Նիկոլ Փաշինյանը նաև քայլերթ ունեցավ Վանաձորում:
Տեսանյութը՝ «Լոռի» մարզային հեռուստաընկերության: