Ի՞նչ արեց Փաշինյանը, երբ թալինցիները ցանկացան գառ մորթել նրա ոտքերի առաջ
Aravot.am-ը գրում է.
Շարունակվում է «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ավտոերթը դեպի Գյումրի:
Թալինում Փաշինյանին դիմավորեցին երեխաները՝ «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով: Պատգամավորը գրկեց նրանց, ապա մոտեցավ բնակիչների բազմությունը:


Տեղացիները ցանկացան գառ մորթել Փաշինյանի ոտքերի առաջ, բայց վերջինս կռացավ եւ թույլ չտվեց:
«Շնորհակալ եմ, ժողովուրդ ջան, բայց եկեք այս գառին «ներում» շնորհենք այսօր, թող գնա իր հոտին միանա՝ արածի: Անչափ շնորհակալ եմ ընդունելության համար եւ հպարտ եմ ձեզանով»,-դիմելով բնակիչներին՝ ասաց Փաշինյանը: Թալինցիները լսեցին նրա կոչը եւ գառին չմորթեցին:
Մանրամասներըւ՝ սկզբնաղբյուր կայքում