Պահպանել փոխադարձ հարգանք և հանդուրժողականություն
Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Երկրում ներքաղաքական իրավիճակը հիրավի լարված է և որոշ ուժերի կամ մարգինալ քաղաքական գործիչների համար լավ առիթ է այդ խառնաշփոթն էլ ավելի խորացնել և շահեկան վիճակում հայտնվել:
Այդ է պատճառը, որ տարատեսակ ապատեղեկատվություններ են տարածում հատկապես Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ, այդկերպ խաղալով մի խումբ քաղաքացիների տրամադրությունների հետ, ովքեր էլ իրենց հերթին, չհասկանալով որ սադանքների են տրվել, իրենց սուբյեկտիվ դիտակետը ներկայացնելով, որը զուրկ է ադեկվատությունից, վնասում են համաժողովրդական շարժման գաղափարին:
Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արդեն իսկ հայտնել է, որ Ծառուկյանն այսօր հայտարարություն կտարածի իր անունից, որը կտա բազում հարցերի պատասխան, և ըստ երևույթին կհստակեցնի Ծառուկյան դաշինքի դիրքորոշումը, իսկ, որ դիրոքորոշումը լինելու է արժանապատիվ, դրանում որևէ կասկած չկա:
Հասկանալի է, որ այս ապատեղեկատավական հոսքերն հատուկ են արվում, որպեսզի պառակտեն և թուլացնեն միասնական, քաղաքացիական հասարակությանը: Իսկ միասնականությունը պահպանելու համար հարկավոր է փոխադարձ հարգանք և հանդուրժողականություն: