Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
Общество

Տեսեք ով է գալիս ԱՄՆ-ից, միանալու Նիկոլ Փաշինյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը, ով երկու օրից Հայաստանում կլինի։

– Պարոն Մովսիսյան, ինչպե՞ս եք գնահատում երեկ տեղի ունեցած կտրուկ զարգացումները, Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ի՞նչ կհաջորդի այս ամենին։

– Այն, ինչ տեղի ունեցավ, ինքս դեռ լավ չեմ գիտակցում, բայց մի բան լավ էր, որ արյուն չթափվեց։ Ինձ համար խոհեմության նշույլ է, որ հայ ազգի ինքնապաշտպանության բնազդն ավելի բարձր է, քան մնացած բոլոր հարցերը, և նա, ով պարտվում էր, իրեն հավանաբար կողքից հուշեցին, որ արյուն թափել չի կարելի, և որ շատ վտանգավոր վիճակում է գտնվում։ Եվ, փառք Աստծո, խուսափեցինք ամենավտանգավոր պահից։ Ես հիմա ավելի լիահույս եմ, որ իշխանափոխության անցումը տեղի կունենա անցնցում, իշխանության անցումը ավելի մարդակենտրոն հասարակության սկզբունքին կլինի առանց ցնցումների։ Իմ կարծիքով՝ այստեղ մտավորականությունը էլի մեծ խնդիր է ունենալու՝ միշտ աչալուրջ պահելու իշխանությանը, որ, այնուամենայնիվ, այդ արժեքների համար ենք այսօր ուրախանում։ Ես ամեն դեպքում միշտ կմնամ իշխանությանը օպոզիցիա, թեկուզ հենց նրա համար, որ երկիրը ավելի լավը սարքենք. լավը կանեն՝ կգովենք, վատը կանեն՝ պետք է անընդհատ իշխանությանը հիշեցնել, թե իրենք ինչի համար են եկել, որ բոլոր իշխանավորները ընդամենը ժողովրդի ծառաներն են։ Մինչև այդ հոգեբանությունը մեզ մոտ չարմատանա, որ բոլորս՝ թե՛ մտավորական, թե՛ իշխանավոր, ծառա ենք… ծառան վատ բան չէ, ծառա սեփական ժողովրդին։ Դա մեծ նվեր է մարդուն, մեծ առաքելություն ունի, որ կարող է ծառայել իր ժողովրդին։ Եվ հուսով եմ, որ ապագայում կունենանք այդ երազների հայրենիքը, որի համար այսօր մարդիկ դուրս էին եկել Հանրապետության հրապարակ և տոնում էին, ողջագուրվում, մեկ այլ ձևի ուրախություն էր։ Եվ սա նաև Սփյուռքում էր։

– Այսինքն՝ այս անգամ արթնացավ նաև Սփյուռքը։ Եվ ինչո՞վ էր դա պայմանավորված։

– Շատ ավելի շատ, քան ամեն պարագայում, և ավելի շատ, քան ապրիլյան պատերազմի ժամանակ։ Մարդիկ ոտքի կանգնեցին, քանի որ դարերով եկած հայի ինքնազգացողություն էր, որ մենք մեր երկիրը սկսել էինք կորցնել, և այս ամենը պետք էր կանգնեցնել։ Իսկ կանգնեցնելու միակ ձևը վիշապի գլուխը կտրելն էր։ Դե, իհարկե, Սերժ Սարգսյանը միակ դեմքը չէ, և այստեղ պետք է հաշվի առնել, որ անցնցում իշխանության փոխանցումը նպատակ ունի դա անել, իսկապես մեզ ցնցում պետք չէ, ո՛չ կուլակաթափություն, ո՛չ էլ անհասկանալի խանդավառություն, թե ինչ պատահեց։ Ի տարբերություն 88-ի՝ ինձ թվում է, շատ ավելի հասուն, շատ ավելի պատրաստված սերունդ կգա, որը հիվանդ չէ սովետական բարքերով, ավելի ազնիվ, բարոյապես ավելի պինդ. ես, համենայնդեպս, սպասում եմ դրան։ Իմ ուրախությունը դրա համար է։

Ինձ թվում է, որ վառոդի տակառը ուղղակի պայթեց։ Նիկոլի՝ քմծիծաղով ընդունվող քայլարշավը, որը սկսվեց առաջին օրերին, շատերի կողմից քմծիծաղի էր արժանանում, թվում էր՝ դե լավ է, մարդ է, քայլում է։

– Դուք է՞լ էիք թերահավատ։

– Ոչ թե թերահավատ էի… ես ուզում էի, որ դա տեղի ունենա, բայց այդ ժամանակ դա հեռու էր թվում։ Եվ ոչ մեկը չի կարող ասել, որ այդ ժամանակ հարյուր տոկոսով համոզված էր արդյունքներում: Նույնիսկ նրանք, ովքեր քննադատում էին Նիկոլին, այսօր արդեն առնետներ կլինեն, որ մի նավից մյուսը կվազեն, դիֆերամբներ գրողներ կլինեն. սա նորմալ է, և սա միշտ եղել է։ Ամեն դեպքում, տղերքին քաջալերողներից մեկն էլ ես եմ եղել, ես ուզում էի, որ երկրում մի բան փոխվի։ Լավագույն դեպքում այդ օրերին մի հարյուր հոգի հետևում էր, բայց փառք Աստծո, որ այսպիսի հանգրվանի հասավ։ Բայց շեշտում եմ՝ սա ընդամենը նախաբանն է մեծ և երկար ճանապարհի։ Ես պայմանականորեն կասեմ հաղթեցինք, ընդամենը առաջին քայլն արեցինք, և իսկապես լուրջ և ծանր, երկար աշխատանք է սպասվում, որտեղ կլինեն և՛ սայթաքումներ, և՛ հաջողություններ։ Բայց ինձ համար հաջող հանգրվանն այն է, որ պետք է ունենանք մարդակենտրոն երկիր, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի կարևորված անձ, մասնակից իր երկրի երկրաշինությանը. սա ինձ հուսադրում է, որ լուսավոր ճանապարհ է սպասվում։

– Իսկ ե՞րբ եք գալիս Հայաստան։

– Երկու օրից ճանապարհ եմ ընկնում։