Բացահայտում. Կարեն Կարապետյանն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ընտրվել ՀՀ Վարչապետ
ՀՀ վարչապետ կարող է ընտրվել միայն այն ՀՀ քաղաքացին, ով վերջին 4 տարում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում:
Քանի որ ներկայումս սկսվել է քննարկվել Կարեն Կարապետյանի ՀՀ վարչապետ ընտրվելու և նշանակվելու հարցը, բոլոր շահագրգռված անձինք (ներառյալ Հանրապետականները) պետք է նկատի ունենան, որ ցավոք դա կլինի օրենքի (ՀՀ Սահմանադրության) կոպիտ խախտում:
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ Սահմանադրության 147 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
ՀՀ Սահմանադրության 148 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:
ՀՀ Սահմանադրության 48 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Այսպիսով Կարեն Կարապետյանը պետք է առնվազն 2014թ.-ի ապրիլի սկզբներից մշտապես բնակվելիս լիներ Հայաստանի Հանրապետությունում, որ կարողանա առաջադրվել ՀՀ վարչապետի թեկնածու: Սակայն վերջինս սկսել է մշտապես Հայաստանի Հանրապետությունում բկակվել միայն 2016թ. սեպտեմբերից: Հետ է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: Այսինքն նա ՀՀ-ում մշտապես բնակվում է ընդհամենը շուրջ 1.5 տարուց մի քիչ ավելի:
Քաղվածք Կ.Կարապետյանի կենսագրությունից (սկսած՝ 2010թ.-ից)
2010-2011թթ.- Երևանի քաղաքապետ 2011-2016թթ.- «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ 2012-2016թթ. — «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ 2015-2016թթ. — «Գազպրոմ էներգոհոլդինգ» ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ 2016-2018թթ. — վարչապետ 2018թ. ապրիլի 18-ից՝ առաջին փոխվարչապետ 2018թ. ապրիլի 23-ից՝ վարչապետի պաշտոնակատար։
Հույս ունենանք, որ Կարեն Կարապետյանը և ՀՀԿ-ն կպահպանեն մայր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը (2015թ խմբագրությամբ), որը մշակվել էր հենց կուսակցության ղեկավարի նախաձեռնությամբ և այդքան գովերգվել էր այդ կուսակցության, ինչպես նաև այլ հարակից սուբյեկտների կողմից:
Մանրամասներն՝ Այստեղ