ՀՅԴ-ն կքվեարկի՞ Նիկոլ Փաշինյանի օգտին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչներ Արսեն Համբարձումյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Արսեն Համբարձումյանը մեզ հետ զրույցում հակիրճ նշեց, որ արդյունավետ է գնահատում հանդիպումը: Orer.am-ի հարցին` ՀՅԴ-ն պատրա՞ստ է քվեարկել Փաշինյանի օգտին, պատգամավորը պատասխանեց, որ դա կարող է ասել միայն վերջնական քննարկումներից հետո: «Մինչև քվեարկության օրը ստույգ կասվի»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Լևոն Փանոսյան