Ահա, թե ինչպես կարող եք երեք ամսում ռուսական քաղաքացիություն ստանալ
Ռուսաստանում օրենք է ընդունվել, որով պարզեցվում է քաղաքացիության տրամադրումն այն անձանց, ովքեր ծնվել են նախկին ԽՍՀՄ կամ նույնիսկ Ռուսական կայսրության տարածքում: Նրանց քաղաքացիություն կարող է տրվել երեք ամսվա ընթացքում, սակայն դրա համար պետք է հրաժարվել սեփական երկրի քաղաքացիությունից: Բացի այդ, Ռուսաստանում սկսել են ստուգել նրանց, ովքեր ունեն երկքաղաքացիություն:
Կասկած չկա, որ Հայաստանի քաղաքացիները, ովքեր աշխատում են Ռուսաստանում եւ այնտեղ երեք ամիս մնալու իրավունք ունեն, այդ երեք ամիսը կօգտագործեն ռուսական քաղաքացիություն ստանալու համար: Այն թույլ կտա Ռուսաստանում ապրել որքան ուզեն, ստանալ ռուսական թոշակ, որը բարձր է Հայաստանից: Հայրենասիրությունն էլ կդրսեւորվի Թուրքիայի դեսպանատների դեմ ակցիաներով, Տաշիր երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, եւ այլն:
Մանրամասների համար՝ այստեղ