Արծվիկ Մինասյանի հայտարարագրած ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ տարվա սեպտեմբերին բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակված Արծվիկ Մինասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2016 թ. պաշտոնը ստանձնելու գույքի և եկամուտների հայտարարագրում նշել է միայն մեկ հողամաս և մեկ բնակարան ունենալու մասին:
Իսկ նախարարի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են ընդամենը 4 միլիոն դրամ:
Բնապահպանության նախարարը նախորդ տարվա հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 27–ը, ունեցել է 5 միլիոն 201 հազար դրամ եկամուտ՝ ստացված երկու աշխատավարձից:
Նշենք, որ Մինասյանը մինչ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելը, նախորդ տարվա փետրվարին էլ նշանակվել էր Էկոնոմիկայի նախարար: Իսկ 2007–16 թթ. ընթացքում էլ եղել է ԱԺ պատգամավոր:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: