Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Արմեն Մարտիրոսյան. «Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժառանգությունը» հրաժարվել է հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումը մերժելու մասին հայտարարության մեջ ասվում է, որ՝ «…նման քննարկում կարելի էր իրականացնել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և սփյուռքահայ մեր հայրենակիցները կողմնորոշված չլինեին իրենց կարծիքի մեջ, սակայն նրանք վաղուց ունեն իրենց համոզմունքը՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ այդ օրակարգի շուրջ կարող է բանակցել հրապարակում կանգնած ժողովրդի կողմից լիազորված ներկայացուցիչը: «Ժառանգություն» կուսակցությունը՝ ի սկզբանե լինելով ժողովրդական շարժման ակունքներում, այսօր էլ շարունակում է մեր քաղաքացիների ու հայրենակիցների հետ պայքարել հանուն Հայաստանի քաղաքացու և հայ ժողովրդի: Մենք մերժում ենք «Հայաստանի Հանրապետական» կուսակցության իշխանության մնալու ցանկացած փորձ»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ հիմա ամենավճռական փուլն է: Հայ ժողովուրդը չպետք է հոգնի և պետք է շարունակի իր պայքարը և չպետք է դիմի որևէ կարգազանցության:

«Բոլորը, այդ թվում նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, օրինական դաշտում էին գործում և եթե ուշադրություն դարձնեք, ընդդիմադիր կուսակցությունների բոլոր հայտնի գործիչները չեն շեղվել օրենքի տառից: Իսկ այս օրերին արդեն առանց համարանիշների մեքենաների ի հայտ գալն ու արագ երթևեկելը մեզ համար նույնպես ընդունելի չէ: Մենք պայքարում ենք օրինականություն հաստատելու համար»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նա չբացառեց, որ նման վարքագիծ դրսևորողների նպատակը խաղաղ ակցիայի կազմակերպիչների հանդեպ հասարակության մեջ դժգոհության ալիք բարձրացնելը կարող է լինել:

«Հնարավոր է ինչ–որ հատուկ խմբերի ներկայացուցիչներ լինեն, քանի որ նման վարքագիծ են դրսևորում նաև բավականին թանկարժեք մեքենաների վարորդները: Ինչը բնականաբար ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչների կարողություններին չի համապատասխանում: Բացի այդ, կարող են նաև ինչ–որ խմբեր լինել, որոնք շարժումը վարկաբեկելու համար հարբած վիճակում ծեծկրտուքներ հրահրեն: Այս ամենից խուսափելու համար մեր քաղաքացիները պետք է զգոն լինեն և շարունակեն իրենց ակտիվությունը, որովհետև հասել ենք վերջին հանգրվանին և մնացել են վերջին հարվածները, որպեսզի թավշյա հեղափոխությունը կյանքի կոչվի»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Կուսակցության առաջնորդի կարծիքով նման վարքագիծ դրսևորելու պատճառը մի կողմից շարժումը սաբոտաժի ենթարկելն է, մյուս կողմից՝ այս պահին դեռևս գործող իշխանությունները փորձում են արտահերթ ընտրություններն իրենց հովանավորության ներքո անցկացնել, ինչը հնարավորություն կտա ընտրակեղծիքների գործիքակազմ օգտագործելով կեղծել արդյունքները:

«Դա թույլ տալ չի կարելի և ես այդ առումով ամբողջովին համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ հրապարակի թեկնածուն պետք է անպայման վարչապետ դառնա և դրանից հետո պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորել»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Խոսելով վերջին շրջանում ընդդիմադիր կուսակցությունների կողմից դեպրեսիվ կեցվածք դրսևորելու մասին, նա նշեց, որ ոչ միայն «Ժառանգությունը», այլև շատ այլ արտախորհրդարանական քաղաքական ուժեր առաջին իսկ օրերից պայքարի մեջ են եղել: Հարցին, թե այդ դեպքում ինչու համատեղ պայքարի դուրս եկած քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հարթակից հանդես չեն գալիս հայտարարություններով, Ա.Մարտիրոսյանը պատասխանեց.

«Այդ մասին հետո կխոսենք: Այս պահին Նիկոլ Փաշինյանը համակարգում է այդ շարժումը, այնպես որ, այդ առումով ես որևէ խնդիր չեմ տեսնում, բայց այդ մասին կարծում եմ հետո կխոսենք: Այս պահին ընդամենը պետք է աջակցել մեր քաղաքացիներին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի և նրա գործընկերների և համախոհների համակարգմամբ այս շարժումն իր հաղթական ավարտին հասնի: Դրանից հետո արդեն կարող ենք վերլուծել ներկա իրավիճակը»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Բավականին մոտիկից ծանոթ լինելով, իր խոսքով՝ ՀՀԿ–ի կողմից խարդավանքներ հյուսելու կարողություններին և այն ջանքերին, որոնց մասին այս պահին բարձրաձայնելը նպատակահարմար չհամարեց, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ թեև փոքր չափով կասկած այնուամենայնիվ կա, բայց չի հավատում, որ ներկա իրավիճակում իշխանությունը պահելու համար ՀՀԿ–ն նման քայլերի կդիմի:

«Ես կարծում եմ, եթե մի փոքր էլ այսպես շարունակենք և մի փոքր էլ ակտիվացնենք մեր պայքարը, ապա շատ ժամանակ չի պահանջվի, հաղթական ավարտը դե յուրե գրանցելու համար»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության մասին նշեց, որ իշխող կուսակցության ղեկավարի վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, այդ կուսակցության բոլոր ներկայացուցիչները նույնպես պետք է հրաժարական տան:

«Ինձ համար միանշանակ է հասարակության պահանջը, որ Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում