Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչների հետ. Ահա, թե ինչ են նրանք ասել
Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչների հետ, ովքեր նրան հավաստիացրել են` Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործին, այս մասին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսօրվա հանրահավաքին.
«Լուրեր են տարածում, թե Կարեն Կարապետյանը Մոսկվայի միջոցով իր հարցերը լուծել է և դառնալու է Հայաստանի վարչապետ: Ես կոչ եմ անում նման սադրիչ տեղեկություններ չտարածել, որովհետև այսօր հանդիպում եմ ունեցել Մոսկվայի պաշտոնական ներակայացուցիչների հետ և ստացել հավաստիացումներ, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին: Կան որոշ մարդիկ, բիզնեսմեններ, որոնք իրենց համարում են Կարեն Կարապետյանի աջակիցը և իրենց տեսակետը փորձում են ներկայացնել որպես Մոսկվայի տեսակետ: Ես ուզում եմ դիմել այդ մարդկանց` ամենայն հարգանքով, բայց ուրեմն հաշվի առեք` Հայաստանի Հանրապետությունը վարձակալության հանած առևտրի կենտրոն չէ, մի խփեք այն տեղերը, որից դուք չեք հասկանում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հորդորեց` Հայաստանի Հանրապետությանը չվերաբերվել որպես վարձակալությամբ տրվող տարածքի.
«Գնացեք և ձեր տարածքները տվեք վարձակալության, արեք ձեր բիզնեսը Մոսկվայում, Երևանում և ձեր բոլորի օրինական շահերը կպաշտպանվեն, բայց չհամարձակվեք հանկարծ Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել որպես վարձակալությամբ տրվող տարածքի` դա չի ներվի որևէ մեկին», - ամփոփեց Փաշինյանը:
Մանրամասներն՝ այստեղ