Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
uncategorized

Դիմակավորվածները լրագրողներին վնասել են քարերով և էլեկտրաշոկով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 22–ին Էրեբունի Սոֆիայի փողոցների խաչմերուկի հատվածում մի խումբ դիմակավորված անձանց կողմից խաղաղ ցուցարարներ հարձակման էին ենթարկվել: Այդ ընթացքում բռնության էր ենթարկվել նաև shantnews.am–ի լրագրող Արտակ Խուլյանը:

«Խաղաղ ցույցի մասնակիցները քայլում էին Էրեբունի փողոցով, այդ ընթացքում Սոֆիայի և Էրեբունի փողոցների խաչմերուկի հատվածից բժշկական դիմակներով, քարերով, մահակներով և էլեկտրաշոկով զինված մարդիկ հարձակվեցին ցուցարարների, այդ թվում լրագրողների և օպերատորների վրա: Քարեր էին նետում մարդկանց վրա: Դիմակավորվածներից մեկը եկավ իմ ուղղությամբ գլխիս հարված հասցրեց և էլեկտրաշոկ գործի դրեց: Ավելի ուշ իմացա, որ ինձ հետ աշխատող օպերատորին՝ Սեյրան Վանցյանին նույնպես էլեկտրաշոկով հարվածել էին»,– «Փաստ»–ին փոխանցեց Ա. Խուլյանը:

Ինչպես երևում է համացանցում հրապարակված տեսանյութերից, դիմակավորված անձինք հայհոյախառն արտահայտություններ գոռալով հարձակվել և ցույցին մասնակցող ամենատարբեր տարիքի ու սեռի մարդկանց են ոտնատակ արել: Ամենազավեշտալին, սակայն ոստիկանների պասիվ ներկայությունն է եղել, ովքեր նման դեպքերում՝ խաղաղ ցուցարարների հանդեպ իրականացվող բռնի գործողությունների դեպքերում ոչինչ ո՛չ «տեսնում» են, ո՛չ «լսում» են, ու ո՛չ էլ «իմանում»:

«Փաստ»–ին հասած տվյալների համաձայն սակայն, նշված վայրում խաղաղ ցուցարարների վրա հարձակված դիմակավորված անձինք՝ ովքեր այդ պահին ընկալվել են որպես «թաղի տղաներ», ուժային կառույցներից մեկի ղեկավարի թիկնապահի «տղաներն» են եղել: Հրապարակված կադրերում պարզ երևում է, որ նրանք բոլորը նույն վայրից են մոտենում, ինչը վկայում է, որ նրանք ոչ միայն ինչ–որ մեկի կողմից ուղղորդված, այլև «պատրաստված» են եղել, ինչի մասին վկայում են նրանց մոտ գտնվող էլեկտրաշոկերը, ինչը, ինչպես հայտնի է, հնարավոր չէ խանութից ձեռք բերել:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանելով «Փաստ»–ի՝ ոստիկանության կողմից անգործություն ցուցաբերելու կամ առանց զգուշացնելու մարդկանց ուղղությամբ արցունքաբեր նռնակներ կիրառելու դեպքերի հարցին նշեց, որ ոստիկանությունը որևէ մեկի դեմ ուժ կիրառելու ցանկություն չունի և անկախ նրանից ԲՏՌ, ինքնաթիռ, թե սուզանավ է մի տեղից մյուսը տեղափոխվում, կատարվում է օրենքի շրջանակներում:

«Եթե ձեզ թվում է, թե ոստիկանը քնում է ու երազում է, թե երբ է առավոտյան լույսը բացվելու, որ գա ձեզ հետ քաշքշուկ ստեղծի՝ չարաչար սխալվում եք: Եթե այսօր լուրջ բախումներ տեղի չեն ունենում, չնայած, որ այս երթերը խախտում են մնացած քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, դա ոստիկանների շնորհիվ է»,– ասաց Վ. Օսիպյանը:

Իսկ ինչպես է պատահում, որ մի դեպքում ոստիկանները չտեսնելու են տալիս խաղաղ ցուցարարների և լրագրողների վրա հարձակման դեպքերը, իսկ մյուս դեպքում արցունքաբեր նռնակներ օգտագործելուց առաջ ոստիկանության կողմից նախապես երեք անգամ չեն զգուշացվում, որպեսզի ցուցարարներն ու տեղում աշխատող լրագրողները վնասվածքներ չստանան, Վ. Օսիպյանը պատասխանեց.

«Եթե կան լրատվամիջոցների ներկայացուցիչներ և լրագրողներ, որոնք տուժել են, թեպետ ինչքան որ ես տեղեկացված եմ, որևէ մեկը չի դիմել, ես ինքս ներողություն եմ խնդրում լրատվամիջոցներին: Սակայն, ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է լրատվամիջոցներին: Եվ այն վայրերում, որտեղ ոստիկանությունը գործողություն է իրականացնում, խնդրում ենք չխանգարել ոստիկանների օրինական պահանջները: Ինչ վերաբերում է էլեկտրաշոկերին, այն գտնվում է ոստիկանության հաշվեկշռում և դրա օգտագործումը կարգավորվում է ոստիկանության մասին օրենքով և որոշ նորմատիվ իրավական ակտերով»,– ասաց Վ. Օսիպյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում