Սամվել Կարապետյանի գաղտնի խաղը.
newstime.am - ը գրում է.
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ:
Քննարկվել է հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գործարար միջավայրին և տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:
Ըստ «Առաջին լրատվական»-ի քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Տաշիր խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը:
Կարապետյանը Ծառուկյանին առաջարկել է Հայաստանի վարչապետի պաշտոնը, եթե Ծառուկյան դաշինքը համաձայնվի ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորել…
Մանրամասներն՝ Այստեղ