Ռուսաստանն ասաց իր վերջնական խոսքը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմեց, որ Կրեմլում շարունակում են հետևել Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք առաջվա պես համարում ենք, որ դա ներքին գործ է, և հույս ունենք, որ մեր հայ ընկերները կկարողանան կարգավորել այս իրավիճակը և դուրս գալ կայուն կառուցողականությանն ու կոնսենսուսային լուծմանը արդեն մոտակա ժամանակներում: Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել այս իրավիճակին», – հայտնեց Պեսկովը:
Նախկինում Պեսկովը պատմեց, որ Մոսկվայում հույս ունեն, որ Հայաստանում կպահպանվի կայունությունը:
«Մենք հույս ունենք, որ երկրում պահպանվելու է կարգուկանոնը, կայունությունը, և որ ամենամոտ ժամանակներում, տեսանելի հեռանկարում ի հայտ կգան քաղաքական կառուցվածքի որևէ ուրվագծեր, որը, ասենք այնպես, որ կդառնա բոլոր ուժերի կոնսենսուսը, որոնք ներկայացնում են հայ ժողովուրդը», – ասաց Պեսկովը:
Մանրամասներն՝ այստեղ