Էջմիածնում սպանվել է ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը
Երեկ՝ ժամը 18:55 րոպեին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ՝ հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը: Մահն արձանագրվել է ժամը՝ 21.45 րոպեին՝ վիրահատության ժամանակ:
Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը: Ասում են՝ դանակահարությունը եղել է էջմիածինցի ցուցարարներից մեկի կողմից, որի հետ վիճաբանության մեջ է մտել Նվեր Հովհաննիսյանը:
Բացի այս, վեճ է սկսվել նաեւ ԵԿՄ-ականների մեկ այլ խմբի ու ցուցարարների խմբի միջեւ: