Պետք է ձևավորել ոչ ՀՀԿ-ական իշխանություն. «Միասնություն» համազգային շարժում
«Միասնություն» համազգային շարժումը ողջունում է Հայաստանի Հանրապետության պահանջատեր քաղաքացու հաղթանակը:
Այս անարյուն հեղափոխությունը լավ առիթ է, որպեսզի կարողանանք հասնել լրջագույն փոփոխությունների՝ հանուն մեր երկրի զարգացման:
Սա միասնականության, սերնդափոխության, քաղաքացիական հասարակության հաղթանակն է և այս տրամաբանությամբ էլ պետք է հասնել հեղափոխության ավարտին, այն է՝ Հայաստանում պետք է ամենակարճ ժամանակահատվածում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և այդ ընտրությունների միջոցով պետք է ձևավորել ոչ ՀՀԿ-ական իշխանություն:
Չպետք է հանդուրժել ՀՀԿ-ի վերարտադրությունը, քանի որ եկել է ժամանակը, որ Հայաստանը ղեկավարի ազատ և արդար ընտրություններով իշխանության եկած թարմ, չկոռումպացված, նոր ուժ: