ԴԻՄԱԿԱՎՈՐ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՈՏՆԱԿՈԽ ԱՐԵՑԻՆ ՊԱՊԻԿԻՆ, ՆԱ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՍՏԱՑԱՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր ոստիկանությունը խաղաղ ցուցարարների վրա ձայնային նռնակներ նետեց, տասնյակ քաղաքացիներ վիրավորվեցին։ Հատուկ միջոց կիրառելուց հետո ոստիկաները քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկեցին։
Այն ժամանակ, երբ ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել մի քաղաքացու, այդ ընթացքում տարեցներից մեկը մոտեցավ եւ փորձում էր ոստիկանների ձեռքից ազատել երիտասարդին։ Սակայն դիմակավոր ոստիկանները, որոնք ամենաագրեսիվն են այս օրերին, ոտնատակ տվեցին պապիկին, նա ընկավ եւ վնասեց քունքը։
Տեսանյութը՝ Hraparak.am-ի