Էրեբունիում քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծում են ցուցարարներին (տեսանյութեր)
Այսօր Էրեբունի թանգարանի հարակից` Այվազովսկու փողոցում ցուցարարները փակել էին ճանապարհը: Մի քանի երիտասարդ իջել էին մեքենայից եւ բռնություն գործադրել ցուցարարների նկատմամբ, այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Անի Գեւորգյանի էջից: Ցուցարարներից մեկը «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի տղան է եղել` Դավիթ Ավետիսյանը:
Քիչ հետո մեկ այլ մեքենայով մի քանի երիտասարդներ են եկել, եւ փորձել բռնի ուժով տանել Դավիթ Ավետիսյանին: