Վարդայի զգացմունքային ու կրքոտ պարը՝ Սևակ Խանաղյանի երգի հնչյունների ներքո
Հայազգի պարուհի և երգչուհի VARDA-ն Ինստագրամի իր էջում նոր տեսանյութ է հրապարկել, որտեղ պարում է Սևակի երգերից մեկի ներքո. «Իմ պարի բաղադրիչներն են լավ երգն ու հանդիսատեսը․․․ Գիտեմ, որ կհարցնեք, դրա համար էլ ասում եմ, որ սա «Не молчи» երգն է՝ իմ ընկերոջ՝ Սեւակ Խանաղյանի կատարմամբ։ Նա այս տարի ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում։ Իսկ դա նշանակում է, որ, երբ գա ժամանակը, ձեզ խնդրելու եմ աջակցել նրան»,- տեսանյութը մեկնաբանել է VARDA-ն։ Վերջինս այս կերպ փորձում է աջակցել Սևակ Խանաղյանին, ով շուտով Լիսաբոնում մասնակցելու է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին: Մեր ներկայացուցիչն առաջինն է ելույթ ունենալու մայիսի 8-ին կայանալիք կիսաեզրափակիչում։
Մանրամասները՝ այստեղ