28-ամյա ուսուցչուհուն ձերբակալել են՝ խնջույքի ժամանակ երկու հարբած աշակերտների հետ սեքսի համար
Հարավային Կարոլինայի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին ձերբակալվել է այն բանից հետո, երբ պարզվել է երկու 18 տարեկան աշակերտների նկատմամբ սեռական բռնության մասին, ինչպես նաև այն մասին, որ նա երեք անչափահասների ալկոհոլ է խմեցրել: Հանցագործությունները տեղի են ունեցել ապրիլի 9-10-ի ընթացքում, երեկույթի ժամանակ: Երեկույթը անց է կազվել գարնանային արձակուրդների ժամանակ: Ենթադրյալ զոհերը 18 տարեկան են եղել, սակայն Հարավային Կարոլինայի օրենսդրության համաձայն՝ արգելվում է սեռական կապի մեջ մտնել 21 տարին չբոլորած անձանց հետ, նույնիսկ եթե նրանք չափահաս են: Այժմ 28 ամյա Բրիտնի Ուետցելին, ով անգլերեն է դասավանդել, բաց են թողել՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ:
Մանրամասները՝ այստեղ