Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
uncategorized

ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքացիները շարունակում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված պայքարը: Հավաքի մասնակիցների գործողությունների ծրագիրը կրկին ուղեկցվում է հանրահավաքներով, շրջափակվում են կառավարական շենքեր, փակվում են փողոցներ: Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին անհաղորդ չէ նաև Սփյուռքը:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցի հետ զրույցում ամփոփեցինք ոստիկանության գործողությունները՝ վերջին 6 օրերի կտրվածքով:

Իրավապաշտպանը նախ խոսեց կիրառված հատուկ միջոցների փաստի մասին:

«Խախտվել է հատուկ միջոցների կիրառման կարգը: Հատուկ միջոցների կիրառման մասին մենք զեկույցներ էինք պատրաստել նաև 2016թ.՝ Սարի թաղի և Խորենացու դեպքերի հետ կապված: Կիրառումը հատուկ ընթացակարգ ունի, որն այս անգամ ևս չպահպանվեց: Ցուցարարները պետք է նախազգուշացվեին այնպես, որ առաջինից մինչև վերջին շարքերում կանգնածներն իմանային այդ մասին»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ն. Կարապետյանցը:

Շարունակելով՝ իրավապաշտպանն այլ խնդիրներ ևս առանձնացրեց. «Ես քաղաքում սադրիչներ եմ տեսել, որոնք խմբերով են շրջում: Նրանք փորձում են սադրել և ինչ–որ իրավիճակներ ստեղծել: Ինձ թույլ կտամ ենթադրել, որ սա ոստիկանության կողմից է, այսինքն, որ հետո նրանք կարողանան ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ»:

Նինա Կարապետյանցի խոսքով՝ ասել, որ ոստիկանությունը մինչ այս միանշանակ օրենքի սահմաններում է գործել, դժվար է:

«Փողոցներից անչափահասներ են բերման ենթարկվում, ինչն առհասարակ տրամաբանությունից և անգամ բարոյականությունից է դուրս: Լավ, ենթադրենք՝ պահի տակ նաև անչափահաս է հայտնվել ցուցարարների մեջ, և բերման են ենթարկում: Բայց նրանց ոստիկանությունում 4, 5, 6 ժամ պահելը նախ՝ բարոյական չէ ու հետո՝ օրենքի խախտում է: Այս համատեքստում արձանագրվել են մի շարք միջազգային և ներպետական օրենքների խախտումներ: Այդ ամենի հետևանքով Մարդու իրավունքների դատարան ուղարկված մեր դիմումների հերթական տեղատարափն է լինելու: Սա խայտառակություն է, և, ցավոք, ՀՀ իշխանություններին այդ ամենը չի հետաքրքրում, ինչպես չի հետաքրքրում նաև մարդու իրավունքների պաշտպանությունը»,– շեշտեց մեր զրուցակիցը:

Իրավապաշտպանը տեսնում է նաև միջազգային կառույցների արձագանքների անհրաժեշտությունը:

Նշենք, որ մինչ այս արդեն մի շարք կառույցներ անդրադարձել են Հայաստանում կատարվող իրադարձություններին: Օրինակ՝ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է, որ ոստիկանության ցանկացած արձագանք պետք է լինի համաչափ և համապատասխանի ՄԱԿ–ի չափանիշներին. «Հայաստանի ոստիկանության համար երբեք ուշ չէ հրաժարվել անհամաչափ ուժ կիրառելու՝ իրենց ավանդական վատ գործելաոճից»:

Նինա Կարապետյանի խոսքով՝ թե՛ նշված կազմակերպության և թե՛ մնացած կառույցների ձևակերպումները շատ հստակ էին, թիրախավորված ու շատ ճիշտ. «Ոստիկանները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում, որի համար միջազգային կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում: Եվրամիության հետ ևս եղել էին ծրագրեր, որոնք վերաբերել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև՝ խաղաղ ցույցերին: Բայց այս ամենը կարծես ոստիկանության կողքով է անցնում՝ շարունակում են անհամաչափ ուժ կիրառել: Բացի այդ՝ ոստիկանությունն ի վիճակի չէ իրավիճակն ըստ օրենքի և սթափ գնահատել: Ես ենթադրում եմ, որ ուղղակի իրենց վերադասների հրահանգներն են կատարում և չեն առաջնորդվում օրենքներով»:

Նա նշեց, որ ԱՄՆ պետդեպի, Եվրամիության հայտարարությունները միաժամանակ և՛ զուսպ էին, և՛ հստակ շեշտադրումներով. «Հիմնական շեշտադրումն այն է, որ չի կարելի նման ձևով փորձել դադարեցնել խաղաղ ակցիաներն ու երթերը: Եթե հանկարծ ոստիկանությունը փորձի հերթական անգամ դրսևորել նման գործողություններ, ինչպիսին եղան, օրինակ՝ Սարի թաղում, չեմ բացառում, որ ավելի ուշ կլինեն ավելի խիստ դիրքորոշումներ: Բացարձակ անօրինական գործողությունները զեկույցներում անպայման արձագանք կունենան: Եթե մեր իշխանությունները միամտաբար կարծում են, որ այդ արձագանքներն անհետևանք են մնալու՝ չարաչար սխալվում են: Սա շատ ծանր ու մեծ հետևանք է ունենալու ՀՀ–ի համար: Ի դեպ՝ խոսքը միայն հեղինակության մասին չէ: Կան միջազգային իրավապաշտպան կառույցներ, որոնց զեկույցների հիման վրա են Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրում: Հետևաբար իշխանությունները կզրկվեն իրենց համար ամենակարևորից՝ ֆինանսավորումից, հանուն ինչի իրենք շարունակում են իշխանության մնալ»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում