10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանին նախորդ տարի 10 հազար ԱՄՆ դոլար են նվիրել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Հայտարարագրի համաձայն, Սարգսյանը նախորդ տարի 10 հազար դոլարով ձեռք է բերել «TOYOTA CAMRY 2.5» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են 12 միլիոն 497 հազար և 164 հազար 105 ԱՄՆ դոլար, մինչդեռ տարեսկզբին դրանք կազմել են՝ 4 միլիոն 689 հազար դրամ և 207 հազար 909 դոլար:
Տարեկան եկամուտները կազմել են 27 միլիոն 598 հազար դրամ, որից 4 միլիոն 53 հազար և 3 միլիոն 171 հազար դրամը աշխատավարձեր են, 4 միլիոն 294 հազար դրամը՝ կենսաթոշակ, 4 միլիոն 117 հազար դրամը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս, իսկ 6 միլիոն 961 հազար դրամն ու 5 միլիոն դրամը նշված է որպես այլ եկամուտներ: Սրանից բացի եկամուտների մեջ է ներառված եղած 10 հազար ԱՄՆ դոլար, որը եղել է նվիրատվություն և տրվել է բնամթերքի տեսքով: Շատ հավանական է, որ դա հենց 10 հազար դոլարով ձեռք բերված ավտոմեքենան է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում