Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
Политика

Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասարակական գործիչ Մուշեղ Սաղաթելյանի կարծիքով ողջ հանրապետությունով տեղի ունեցող խաղաղ բողոքի ակցիաները ոչ թե ժողովրդի մեջ կուտակված բացասական էներգիան պարպելու նպատակ են հետապնդում, այլ հակառակը՝ այս ընթացքում մարդկանց մոտ դրական էներգիայի կուտակում է տեղի ունենում:

«Բացասական էներգիա չկա: Արդեն սկսել են ոտքի կանգնել այն մարդիկ, ովքեր ավելի վաղ ասում էին՝ «ինչու միանանք», «եթե միանանք՝ կծեծեն»: Իսկ հիմա նույն այդ մարդկանց մոտ ինքնաբուխ ցանկություն է առաջանում, որ իրենք էլ մասնակցեն ակցիաներին: Եվ դա դրական էներգիայի ձեռքբերում է, ոչ թե կորուստ»,– ասաց Մ. Սաղաթելյանը:

Նա կարծում է, որ այս օրերին կատարվող իրադարձությունները կավարտվեն իշխանությունների հրաժարականով, իսկ Սերժ Սարգսյանը կհեռանա:

«Երևի իր կողմից պատրաստած կադր կունենա Սերժ Սարգսյանը, բայց հավանաբար դեռ չի ուզում այդ քայլին գնալ: Հիմա մենք ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում ենք: Ամենավստահելի և հզոր ուժը ուսանողության ու երիտասարդության ուժն է: Նրանք այնքան լավն են ու բարի, այնքան լավ են պատկերացնում «ազատ, անկախ Հայաստան» հասկացողությունն ու գաղափարը, որ հնարավոր չի, որ պարտվեն: Ու եթե նրանց ծեծեն էլ, «սպանեն» էլ, միևնույն է, իշխանություններն են պարտվելու: Դա իշխանությունների պարտությունը կլինի: Հիմա էլ, այն, ինչ տեղի է ունենում, իշխանությունների պարտությունն է: Եվ եթե մարդկանց թվում է, թե իշխանությունները չեն ցանկանում նախկինի նման ճնշում գործադրել, սխալվում են: Նրանք պարզապես չեն կարող, քանի որ, երբ երիտասարդները համախմբվում են, ամեն ինչ փոխվում է: Բայց, Նիկոլ Փաշինյանն ինչ է անում, որ: Ոչինչ էլ չի անում, ընդամենը քաղաքացիական հասարակությանն է կրթում»,– ասաց Մ. Սաղաթելյանը:

Խոսելով ընդդիմադիր այլ կուսակցությունների պասիվության մասին` նա նշեց, որ բոլորն էլ գրագետ, տարիների փորձ ունեցող, քաղաքականության մեջ հղկված և փորձառություն ունեցող, խելացի, մտածող գործիչներ են: Եվ եթե իրենց հպարտությունը թույլ չի տալիս, որ գան ներողություն խնդրեն, որ մինչև այսօր չեն եկել ու վերջակետ դրել այս հարցին, ապա Մ. Սաղաթելյանի կարծիքով կա՛մ Սերժ Սարգսյանից են վախենում, կա՛մ Նիկոլ Փաշինյանից:

«Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ալիքը հասնում է գյուղական բնակավայրեր: Եվ եթե գյուղացիներն էլ մասնակցեն այս ակցիաներին, ուրեմն իմացեք, որ՝ վերջ: Այս ուսանողներին ու երիտասարդներին միայն չի բավարարում ուժը: Ես նկատի չունեմ կռվող ուժը, բայց երբ մի 5000 գյուղացի միանա այս պայքարին, հավատացեք, որ բոլորը իրենց ավելի հպարտ կզգան»,– ասաց Մ. Սաղաթելյանը:

Խոսելով հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ուղերձին, որով նա կոչ արեց համայնքների բնակիչներին` գրավել համայնքների ղեկավարների գրասենյակները, ավագանու անդամներից պահանջել, որպեսզի միանան թավշյա հեղափոխությանը, Մ. Սաղաթելյանն ասաց, որ համայնքներում այնպիսի իրավիճակ է, որ մարդիկ նման բան չեն կարողանա անել:

«Այդ համայնքապետարանները Հանրապետական կուսակցության փոքր հենակետերն են, իսկ համայնքապետերը նրանց մարդիկ, ովքեր հիմնականում մի քանի անգամ ընտրվել և վերընտրվել են: Այն ժամանակ իշխանությունը բոլորին թույլ է տվել համայնքի փողերը գողանալ: Նրանք էլ ցորեն գողացող մկան նման գողացել են: Հիմա իշխանությունը լավ գիտի, ինչն–ինչոց է, բայց օրինակ մի քանի օր առաջ համայնքի գումարները յուրացնելու համար մի քանի նախկին համայնքապետերի կալանավորեցին: Այսինքն, ընդհանրապես, համայնքապետերը գյուղերում Հանրապետական կուսակցության ղաչաղներն են՝ ժողովրդի հոգեառները: Նրանք իրենց թայֆաներն ունեն, ժողովրդին ահաբեկում են, և իրենք են թելադրում համայնքի քաղաքականությունը»,– ասաց Մ. Սաղաթելյանը:

Բայց այս պայմաններով հանդերձ, նա հույս հայտնեց, որ երբ ալիքը հասնի համայնքներ, մարդիկ իրենց մեջ ուժ կգտնեն և, իրենք էլ կմիանան շարժմանը, իսկ բարձրացած բողոքի ալիքը ոչ թե նվազելու, այլ՝ աճելու միտում ունի:

«Ամենամեծ հաղթանակները բարություն անելով են գրանցվել, և եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես: Այդ դեպքում ամենաչար ուժը չի կարող չար գործողություն անել քո նկատմամբ: Այս ճանապարհով են գնում այսօրվա երիտասարդները, և նրանք անպայման հաջողության կհասնեն»,– ասաց Մ. Սաղաթելյանը: