Ականի պայթյունից մահացած զինծառայողը Ստեփանավանից էր, երկվորյակ եղբոր հետ նույն զորամասում էր ծառայում
Ապրիլի 17-ին, Արցախի զորամասերից մեկում մահացած ականի պայթյունից մահացած 20-ամյա զինծառայողը Ստեփանավան քաղաքից էր, 2 ամիս էր մնացել զորացրվելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ստեփանավանի զինկոմիսարիատից:
«Մահացած զինծառայողը ունի մեկ երկվորյակ եղբայր, որն իր հետ նույն զորամասում է ծառայում: Եղբայրները սոցիալապես անապահով ընտանիքից են: Նրանք մոր եւ տատի խնամքին են, հայրն ամուսնալուծված է եւ իրենց հետ չի ապրում»,- ասացին զինկոմիսարիատից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում