Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

Տաղանդավոր ուժերին մոտ չեն թողնի Հայաստանի կառավարմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը

– Պարոն Պապյան, Դոնալդ Թրամփի քաղաքականության արդյունքում ինչպիսի՞ նշանակություն կունենա Թուրքիան Ամերիկայի Միացյալ Նահանգների համար:

– Անկախ այն բանից, թե Թրամփն ինչպիսի քայլեր կանի, ռազմական առումով Թուրքիան կարևոր է Միացյալ Նահանգների համար: Բնականաբար, ինչ–որ մի փուլ հարաբերությունների մեջ որոշակի լարվածություն կլինի` ոչ այնքան պայմանավորված Թրամփով, որքան թուրք–ռուսական հարաբերությունների ջերմացումով: Բայց կարծում եմ, որ Թուրքիան ընդամենը խաղ է անում. թուրքերը լավ գիտեն, որ Ռուսաստանը իրենց համար չի կարող փոխարինել ԱՄՆ–ին: Այնպես որ, նորից կվերադառնան Ամերիկայի գիրկը: Մի խոսքով, ըստ իս, այս երկու երկրների հարաբերություններն առանձնապես փոփոխություններ չեն կրի, դրանք կմնան նույնը:

– Իսկ Սիրիայի խնդրի կարգավորման հարցում Թուրքիան կպահպանի՞ իր կարևորությունը:

– Թուրքիայի զորքերը հիմա արդեն գտնվում են Սիրիայի տարածքում և որոշ հատվածներում խորացել են 50–60 կիլոմետր` իբրև թե իրենց երկրի անվտանգությունը պահպանելու համար: Եվ մենք չենք տեսնում դրա վերաբերյալ որևէ դատապարտող հայտարարություն թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Ռուսաստանի կողմից: Կարծում եմ, որ Թուրքիան կմնա կարևոր երկիր և՛ Ռուսաստանի համար, և՛ ԱՄՆ–ի համար: Որովհետև Թուրքիան է միակ ռեալ ուժը Միջին Արևելքում, որն ունի և՛ ռազմական կարողություններ, և՛ կամք ինչ–որ ձևով հարցին միջամուխ լինելու: Այլ հարց է, որ Թուրքիան հաճախ դա օգտագործում է սեփական շահերի համար և ԻՊ–ի դեմ պայքարը ևս օգտագործում է որպես պատրվակ քրդերին ոչնչացնելու համար:
ԱՄՆ–ը մասամբ կհրաժարվի Թուրքիայի ծառայություններից, եթե նրան փոխարինող գտնի: Լայն առումով Միջին Արևելքում այդ փոխարինողն այսօր չկա: Հայաստանը չի կարողացել այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ այդ առումով որևէ մեկն իրեն ուշադրություն դարձնի: ժամանակին, երբ ամերիկացիներն առաջարկում էին օդակայան վարձակալել Հայաստանում, մենք մերժեցինք: Որը շատ սխալ էր: Քանի որ այդ պարագայում մենք այսօր շատ կարևոր դեր կունենայինք:
Եվ արդեն Միացյալ Նահանգների համար մի բան է մնում. տարածաշրջանում Թուրքիային փոխարինող կարող է լինել քրդական պետությունը, եթե այն ստեղծվի:

– Իսկ ի՞նչ եք կարծում` ԱՄՆ–ը կգնա՞ ռեալ քայլերի քրդական պետության ստեղծման ուղղությամբ:

– ԱՄՆ–ը՝ որպես հզոր երկիր, վարում է երկակի քաղաքականություն: Մի կողմից հանդես է գալիս Թուրքիային աջակցելու հայտարարությամբ, մյուս կողմից՝ աջակցում է քրդերին: Նկատի ունենք զենքի մատակարարումը, տարբեր խոստումներն այս ժողովրդին: Ընդհանրապես ամերիկացիների համար քրդերը դիտարկվում են որպես դաշնակից ուժ: Եթե ժամանակը հասունանա, ապա ԱՄՆ–ը կգնա նաև նրանց պետության ստեղծմանն աջակցելու քայլին:
Ընդհանրապես ամերիկյան քաղաքականությունը մոտավորապես այսպիսին է` մինչև վերջին վայրկյանը նրանք կպահեն սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, չեն ընդունի երկրների տրոհումը: Սակայն երբ իրավիճակը դառնում է արդեն անխուսափելի, առաջինն իրենք են ճանաչում այն: Պարզ օրինակը 1991 թվականին էր. օգոստոսին հայտարարում էին, որ երբեք չեն ճանաչի ԽՍՀՄ հանրապետությունների անկախությունը: Սակայն երբ «պուտչից» հետո իրոք երկիրը տրոհվեց, արդեն դեկտեմբերին նրանց անկախությունն առաջինը հենց ԱՄՆ–ը ճանաչեց:
Այնպես որ, այն, ինչ ասում է այսօր Միացյալ Նահանգները, դեռևս չի նշանակում, թե դրան հավատարիմ կմնա: ԱՄՆ–ը պրագմատիկ պետություն է. երբ իրավիճակը գա, նա կճանաչի նաև նոր պետությունների անկախությունը:

– Իսկ Հայաստանն ի՞նչ ռեսուրս ունի, որ կարողանա որոշ չափով գործոն դառնալ տարածաշրջանում: Դուք նման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Հայաստանը անկախության սկզբում որոշակի ռեսուրս ուներ, որովհետև նորանկախ պետություն էր: Տարբեր առաջարկություններ արվում էին ըստ այդմ: Իսկ ներկայում դարձել է Ռուսաստանին ածանցյալ պետություն: Այլ երկրները ևս Հայաստանը դիտում են որպես Ռուսաստանի արբանյակ երկիր: Ուստի որևէ մեկն էլ մեզ հետ առանձնապես հույսեր չի կապում:
Մեր դերակատարությունը մեր իսկ քաղաքականության պատճառով գրեթե զրոյացվել է: Տնտեսական առումով ակնհայտ է, որ իրավիճակը չափազանց վատացել է. անգամ չենք հասել 2008 թվականի համախառն ներքին արդյունքի մակարդակին: Արտաքին պարտքն էլ օրեցօր մեծանում է: Ներկա իշխող վերնախավի օրոք ես չեմ տեսնում որևէ առաջընթացի հնարավորություն:
Իսկ եթե մի օր ունենանք չափազանց տաղանդավոր վերնախավ, որը կկատարի հետևողական աշխատանք, միգուցե ինչ–որ բան կարողանանք վերականգնել: Բայց ես չեմ տեսնում այդ` չափազանց տաղանդավոր վերնախավին: Իրոք, այդպիսին չկա: Միաժամանակ, եթե այդպիսի ուժեր էլ լինեն, ապա նրանց մոտ չեն թողնի իշխանությանը: Որպեսզի Հայաստանի կառավարումը մնա գավառական մակարդակի:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: