Արամայիս Գրիգորյանը վաճառել է բնակարանը, բայց մնալու ևս երկու տեղ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ տարի Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնած Արամայիս Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 35 միլիոն դրամով վաճառել է իր բնակարանը: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն՝ մինչ վաճառելը նա ուներ երկու բնակարան և մեկ առանձնատուն:
Դրամական միջոցները կազմել են 922 միլիոն 404 հազար դրամ, 300 հազար ռուբլի և 776 հազար ամերիկյան դոլար: Սա տարեվերջյան տվյալներ են: Իսկ տարեսկզբին եղած միակ տարբերությունն այն էր, որ ավել էր դրամով արտահայտված գումարը: Ի սկզբանե հայտարարագրվել էր 961 միլիոն դրամ: Թե մոտ 40 միլիոն դրամը ի՞նչ նպատակներով է ծախսվել, հայտարարագրում նշված չէ:
Եկամուտներն էլ կազմել են 114 միլիոն 605 հազար դրամ, որից 28 միլիոն 616 հազար դրամը շահաբաժին է, 5 միլիոն 825 հազարը աշխատավարձ, 35 միլիոնը բնակարանի վաճառքից ստացված գումար, իսկ 45 միլիոն 163 հազար դրամն էլ նշվել է որպես այլ եկամուտներ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում