Երեկ Երևան են ժամանել ավելի քան 200 «օրենքով գողեր» և 400 քրեական հեղինակություններ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթի տվյալներով՝ երեկ, վաղ առավոտյան, աշխարհի տարբեր երկրներից Երևան են ժամանել մոտ 600 հայտնի դեմքեր, որոնցից 200–ը «օրենքով գողեր են»:
Հյուրերին դիմավորել է հայտնի հեղինակություն Արտեմ Կանևսկոյը՝ Արմեն Կանևսկոյի եղբայրը, Երևանցի «օրենքով գողեր» Մանեթի Տղա Սամոյի, Աֆոյի (Խոյեցյան) և այլոց հետ:
Արմեն Կանևսկոյը ծնվել է Երևանում, 1970 թ. ապրիլի 17–ին: «Օրենքով գող» է թագադրվել 1997 թվականին՝ 27 տարեկանում, «օրենքով գողերի արքա» Դեդ Հասանի, Վոլչոկի և Չիչխենի կողմից: Արմեն Կանևսկոյը մահացել է 2010 թվականին՝ 40 տարեկան հասակում, թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանոցում:
Երեկ, գերեզմանոցի հարևանությամբ գտնվող «Սան Լազարո» հանդիսությունների սրահում մոտ 700 հյուրերի հյուրասիրություն է ընթացել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում