Բողոքին միացավ նաեւ Վանաձորը. հարյուրավոր երիտասարդներ փակել են Տիգրան Մեծ-Նժդեհ փողոցը
Armtimes.com-ը գրում է.
Վանաձորցի հարյուրավոր մարդիկ բողոքի երթ են անում Վանաձորի փողոցներում՝ դեպի կենտրոնական Հայքի հրապարակ: Բողոքի երթին հիմնականում միացել են հարյուրավոր աշակերտներ, ուսանողներ, որոնք միաժամանակ հայտարարել են դասադուլ:

Բողոքի երթի մասնակից են դառնում սովորական անցորդները եւս, ցուցարարները վանկարկում են «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը՝ ի աջակցություն Երեւանում հասունացած բողոքի ալիքի:

Ուսանողները փակել են Տիգրան-Մեծ-Նժդեհ կենտրոնական խաչմերուկը, կասեցրել երթեւեկությունն այդ ուղղությամբ ու կոչ են անում միանալ բողոքին ու այն դարձնել համահայկական անհնազանդություն:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում