Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Կապանի հիվանդանոցում 7-ամյա երեխային վիրահատարանից կապտուկներով դուրս են բերել և մայրիկին ասել, որ անդաստիարակ երեխա ունի (Ֆոտո, տեսանյութ)
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի բնակչուհի Նարինե Խաչատրյանը իր որդուն՝ 7-ամյա Վովա Խաչատրյանին, տարել է Կապանի բժշկական կենտրոն՝ արդեն պայմանավորված վիրահատությունը կատարելու, սակայն վիրահատարանից կես ժամ հետո երեխային՝ դեմքի շրջանում կապկտուկներով, դուրս են բերել բժիշկները և ասել, որ անդաստիարակ երեխա ունի, և չի թողնում սկսեն վիրահատությունը:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Ն. Խաչատրյանը ասաց.
-Երեխայիս առավոտյան ժամը 09:00-ին տարել ենք Կապանի բժշկական կենտրոն, որտեղ պետք է նշիկների (գլանների) վիրահատություն կատարեին: Նախորդ օրը և այսօր անալիզներ էինք հանձնել և ամեն բան նորմալ էր վիրահատելու համար: Ժամը 10:00-ին պայմանավորվածության համարձայն՝ երեխային տեղափոխեցին վիրահատարան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում