«Օրենքով գող» Բջեն՝ Վարդան Ասատրյանը ձերբակալվեց. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» տվյալներով, երկու օր առաջ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանի որոշմամբ կալանավորվել է 56–ամյա նախկին «օրենքով գող» Վարդան Ասատրյանը՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր պահպանելու համար:
Իրավապահ մարմինները հանցավոր աշխարհում Բջե անունով հայտնի Ասատրյանի մոտ հայտնաբերել էին 15 գրամ հերոին: Եթե Բջեի մեղադրանքը հաստատվի, նրան սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում:
«Պրայմ Կրայմ» ռուսական կայքի հաղորդմամբ՝ Վարդան Ասատրյանին «օրենքով գողի» թագից զրկել է Դեդ Հասանը 2008 թվականին` փրկագին պահանջելու նպատակով երեխաներ առևանգելու համար: Սակայն Բջեն այդպես էլ չընդունեց այդ մեղադրանքը:
Դեդ Հասանի մահից հետո Բջեն փորձել է ապացուցել իր անմեղությունը և վերականգնել «օրենքով գողի» կարգավիճակը: Սակայն «սխոդկայի» ժամանակ Սերգեյ Ասատրյանը նրան ծեծի է ենթարկել:
Չնայած դրան, Բջեն 2015 թվականին Երևանում կայացած «գողական մեծ սխոդկայի» պատվիրակության կազմում էր:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում