«Իսլամական պետությունը» Պուտինին սպառնացել է պայթեցումներով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը սպառնացել է Ռուսաստանում 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ պայթեցումներ իրականացնել:
Համացանցում տարածվել են ահասարսուռ պաստառներով լուսանկարներ, որոնցում ահաբեկիչները սպառնում են Ռուսաստանին Սիրիայում իրականացրած գործողությունների և հատկապես նախագահ Բաշար ալ–Ասադին աջակցելու համար:
Պաստառներից մեկի վրա, մասնավորապես, գրված է. «Ռուսաստան, 2018: Պուտին, դու անհավատ ես, դու պատասխան կտաս մահմեդականների սպանության համար»:
Ավելի վաղ ահաբեկիչները «ծնկի էին բերել» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին` հրապարակելով պաստառ, որում Մեսսին պատկերված էր ջիհադիստի առաջ ծնկի իջած:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում