6 տուն, 8 միլիոն դրամը գերազանցող զարդեր ու 3000 դոլար նվիրատվություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է յոթ անշարժ գույք, որից չորսը բնակարան, երկուսը առանձնատուն և մեկ հողամաս:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է թանկարժեք զարդեր, որոնց արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը, իսկ փոխառությունները կազմել են 11 միլիոն 364 հազար դրամ և 22 հազար 475 ամերիկյան դոլար:
Դրամական միջոցները կազմել են 3 միլիոն դրամ, 25 հազար ԱՄՆ դոլար ու 6800 եվրո, իսկ եկամուտները՝ 3 միլիոն 312 հազար դրամ, որից 2 միլիոն 718 հազար դրամը աշխատավարձն է, իսկ մնացած գումարը պարզապես նշված է որպես այլ եկամուտ:
Հավելենք, որ Համբարձումյանը ունեցել է ևս 3 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, որը նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գումար է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում