Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Համագումարի «մեսիջը». նստեք տեղներդ` հաջորդ վարչապետը Կարեն Կարապետյանն է լինելու.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, ինչքա՞ն եք գնահատում ընդդիմության շանսերն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

– Ընդդիմությունն իր տարբեր հատվածներով բավականին ջլատված ու բաժան–բաժան եղած է: Նրանք կարող են շանս ունենալ, եթե միանան ու ընտրություններին գնան դաշինքով:

– Իսկ նոր սահմանադրությունը իրականում ընդդիմության ձեռքից ինչ–որ բան վերցրե՞ց, թե տվեց: Անկախ նրանից, թե իշխող ուժն ինչպես է ներկայացնում:

– Ես սահմանադրագետ կամ իրավաբան չեմ, որ իրավական գնահատական տամ, բայց մի բան գիտեմ, որ մինչ օրս գործող բոլոր օրենքներն էլ եղել են միջազգային չափանիշներին համապատասխանող: Այսինքն` թղթի վրա յուրաքանչյուր օրենք, այդ թվում և Սահմանադրությունը, լավ է: Հարցն այն իրագործելու մեջ է: Այն է` եթե դու այդ օրենքը չես կատարում, չես ապրում ու գործում օրենքին համահունչ, ապա օրենքի լավ ու վատը չի փրկի:

– Իսկ ընդդիմությունը կկարողանա՞ միավորվել: Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը:

– Կարծում եմ ընդդիմության ինչ–որ հատված առնվազն կկարողանա: Չեմ կարող բոլորի համար ասել, բայց անպայման միավորումներ կլինեն: Եթե հիշենք` 1995–96 թվականներից միշտ գործել են ամբիցիաները. ո՞վ լինի նախագահի թեկնածուն, ցուցակներում ով ո՞ր տեղը զբաղեցնի: Եվ միշտ վերջին պահին են միավորումներ եղել: Բայց եղել են:

Եվ ասեմ, թե ինչու են միավորվել. որովհետև բոլորն էլ հասկացել են, որ առանց միասին լինելու, ընտրվելու շանս չունեն: Հիմա էլ են նրանք նույնը հասկանում: Մինչև վերջին պահը ամբիցիաները խեղդելու են: Վերջին պահին ամեն ինչ չկորցնելու համար հաղթահարելու են դրանք:

– Իսկ ընդդիմությունը` դաշինքներով, թե առանց դաշինքների, եթե մտնի խորհրդարան, էական դեր կունենա՞ այնտեղ, թե ընդամենը ֆոն կապահովի:

– Դրանք խոսքեր են, որ միշտ ասում ենք: Օրինակ, հիմա՞ ինչ է անում ընդդիմությունը խորհրդարանում: Այնուամենայնիվ, ինչ–որ բան անում է, չէ՞: Հասկանում եմ, որ կոնկրետ քվեարկությունների ժամանակ ՀՀԿ–ն պարզ մեծամասնություն է, և ստանում է այն, ինչ ուզում է:

Բայց եթե կա քաղաքական կամք նորմալ ապրելու, և նաև եթե փաստենք, որ վերջին տարիներին ընդդիմություն և իշխանություն հարաբերությունները համեմատած ավելի քաղաքակիրթ են դարձել, նաև փոխադարձ քաղաքակիրթ երկխոսության անհրաժեշտության մասին իրենց կուսակցության համագումարում արտահայտվեց երկրի նախագահը, ապա մի օր մենք հասնելու ենք հարաբերությունների բավարար որակի:
Ի վերջո այսօր շատ բան է փոխվում. փոխվում է հասարակության մտածելակերպի մեջ, քաղաքական գործիչներն են այլ մոտեցում ցուցաբերում: Եվ ովքեր էլ գան իշխանության, հասկանալու են, որ աշխարհն այլևս այլ է:

– Որքան էլ ընդդիմություն–իշխանություն հարաբերությունները քաղաքակիրթ դառնան, եթե ամեն ինչ այսպես գնա, մեր երկրում փաստացի չի՞ ձևավորվում միակուսակցական համակարգ:

– Այս պահի դրությամբ այդպես պետք է պատկերացնենք: Որովհետև ՀՀԿ–ն ոչ թե պարզապես քաղաքական կուսակցություն է, այլ նաև իշխանության կուսակցություն է: Եվ եթե մի օր, ենթադրենք, Ռամկավար Ազատական կուսակցությունը եկավ իշխանության, հանրապետականների մեծամասնությունը կդառնա ռամկավար–ազատական:
Բայց արդեն անցել է 25 տարի մեր պետության ձևավորման ճանապարհից: Տեղի է ունենում սերնդափոխություն: Երբ այս սերունդը, որն արդեն լճացած է, հեռանա քաղաքական դաշտից և գան նոր մարդիկ, որոնց մտածելակերպն այլ է, շատ բան կարող է փոխվել երկրում: Այդ ժամանակ արդեն հնարավոր է, որ նորից առաջին պլան գան գաղափարները, և մարդկանց գիտակցության մեջ իշխի ոչ միայն իշխանության մոլուցքը:

– Մի հարց էլ` ՀՀԿ վերջին համագումարից: Պետրոս Ղազարյանի խոսքով ասած` ո՞րն էր գլխավոր մեսիջը:

– Ես տեսա մեկ մեսիջ` Սերժ Սարգսյանը բոլորին, խոսքը Հանրապետական կուսակցության անդամների մասին է, ասաց` նստեք տեղներդ` հաջորդ վարչապետը Կարեն Կարապետյանն է լինելու:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: