Ի՞նչ խոսք, որ առողջ և փայլուն մազերը գեղեցիկ ու հաճելի տեսք են տալիս աղջիկներին, իսկ ի՞նչ անել, եթե մազերը յուղոտ են ու անտեսք: Այս նյութում դուք կգտնեք դրա պատասխանը
Մազերի յուղոտությունը ոչ միշտ է վկայում այն մասին, որ դրանք ուշ-ուշ են լվացվում։ Մազերը կարող են յուղոտվել լվանալուց արդեն մեկ օր անց. պատճառը մեկն է՝ գլխամաշկի հիպերակտիվ ճարպային գեղձեր։
Fabiosa.com-ը գրում է, որ գլխամաշկի ճարպային գեղձերի հիպերակտիվությունը կարող է մազերի դժգունության պատճառ դառնալ, քոր և թեփ առաջացնել։ Որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել նաև գլխամաշկի գրգռման։ Կայքը ներկայացրել է մազերի յուղոտության դեմ պայքարելու 8 եղանակ։
Խնձորի քացախ։ 2-3 ճաշի գդալ խնձորի քացախը լուծեք մեկ բաժակ ջրի մեջ, լվացեք մազերը։ Մի քանի րոպե անց լվացեք տաք ջրով։ Խնձորի քացախը հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի, որոնց շնորհիվ կարող է արդյունավետորեն պայքարել թեփի և մաշկի քորի դեմ։
Հավասարակշռված սննդակարգ։ Որքան շատ ճարպեր և ածխաջրեր ենք օգտագործում, այնքան ակտիվանում է ճարպագեղձերի աշխատանքը։ Սննդակարգ ներառեք օմեգա-3 ճարպաթթուներ (չիայի սերմեր, ծովամթերք), վիտամին E (նուշ, սպանախ)։ Մի մոռացեք նաև ջրային հավասարակշռության մասին։
Հրաժարվեք հարդարման միջոցներից։ Առաջին հերթին հարկավոր է հրաժարվել յուղերի հիմքով պատրաստված կոսմետիկ միջոցներից։ Ընտրեք թափանցիկ շամպուն, որը կրեմ չի պարունակում։
Թեյի ծառի յուղ։ Թեյի ծառը յուղն իսկական պանացեա է յուղոտ մազերի համար։ Այն հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ ունի, պայքարում է թեփի դեմ՝ առանց մաշկը չորացնելու։ Շամպունի մեջ ընդամենը մեկ կաթիլ թեյի ծառի յուղ ավելացրեք. սա նկատելիորեն կամրացնի մազերը։
Մանրամասն ԱՅՍՏԵՂ