Սիրելի նորածինների մայրեր, երբեք մինչև 6 ամսեկանը ջուր մի տվեք երեխաներին, իսկ թե ինչու՞ դիտեք տեսանյըթը
Ջուրը ամենաանվտանգ ու օգտակար ըմպելիքն է բոլոր մեծերի ու փոքրերի համար, սակայն սա չի վերաբերում նորածիններին: Մասնագետները չեն դադարում անընդհատ հիշեցնել ծնողներին, որ մինչև վեց ամսականը ոչ մի դեպքում չի կարելի նորածնին ջուր տալ: Բժիշկ Ալան Գրինը «The New York Times»-ի հետ հարցազրույցում մասնավորապես նշում է.
«Մինչ այն պահը, երբ նորածինը կսկսի պինդ սնունդ ընդունել, կրծքի կաթի կամ արհեստական կաթնախառնուրդի մեջ պարունակվող ջուրն առողջ նորածնին լիովին բավարարում է նորմալ աճի համար»:
Բացի նրանից, որ ջուրը չի հագեցնում նորածնին և նվազեցնում է նրա քաշը, այն կարող է նաև ստեղծել լուրջ և պոտենցյալ մահացու իրավիճակ՝ ջրային թունավորում առաջացնելով:
Իսկ ի՞նչ է ջրային թունավորումը. դա վիճակ է, որի դեպքում նորածնի արյան էլեկտրոլիտները ներծծվում են: Դա կարող է ճնշել օրգանիզմի ֆունկցիաները և առաջ բերել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են մարմնի ցածր ջերմաստիճանը (36 °C և ցածր), գլխուղեղի այտուցը, անընկալունակությունը և ցնցումները:
Մնացած ախտանշանները ներառում են՝ դյուրագրգիռ վարք, դեմքի այտուցվածություն և նոպաներ:
Մանիամասն ԱՅՍՏԵՂ