Այսօր զոհված զինծառայողն ընտանիքի ավագ որդին էր, ՌԴ-ում գտնվող ծնողներին լուրը չեն հայտնել
Այսօր ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացու վիրավորում ստացած 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանն Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ գյուղից էր:
Ինչպես Armtimes.com-ի թղթակցին հայտնեց Շիրակի համայնքապետ Խորեն Հարությունյանը, Գոռը պարտադիր ժամկետային ծառայության մեջ էր գտնվում մոտ 1 տարի:
«Ծնողներն անգամ տեղյակ չեն, որ իրենց երեխան զոհվել է: Դեռ ընտանիքին չենք հայտնել դժբախտ լուրը: Հորեղբայրներին եմ ասել, նրանք պետք է տեղեկացնեն»,- ասաց Խորեն Հարությունյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: