Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
Общество

Ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյան. կռվի պահին արդեն զենք չեն ունեցել, անցել են քարերին

Armtimes.com-ը գրում է.

2016 թվականի ապրիլին ծաղկելու փոխարեն կոտրվեց գյումրեցի Ստեփանյանների կենաց ծառը: Թալիշում նահատակվեց ընտանիքի զավակը՝ ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը:

«Այդ ժամանակ Երեւանում էիք ապրում»,- հիշում է Մերուժանի մայրը՝ տիկին Նունեն: «Ամուսինս աշխատում էր Վազգեն Սարգսյան ինստիտուտում, զանգեց, թե՝ զանգի երեխի հետ խոսի, ընդեղ Թալիշում պատերազմ է, շատ վատ վիճակ է: Զանգեցի, խոսեցի, Մերուժանս սովորության համաձայն, շատ բարձր տրամադրությամբ խոսեց ու ասաց՝ մամ, ես քեզ էսքան ժամանակ չեմ խաբել, էսօր էլ չեմ խաբի, ու դու հավատա ինձ, այն ինչի մասին լսել, անհանգստացել եք, ընդամենը դիվերսիա էր, հետ ենք ուղարկել, հիմա ուղղակի հանգստանալու ժամ է, գնում ենք հանգստանալու: Մեկ էլ Մերուժս ասաց՝ մա, ի՞նչ ես անում, ասեցի՝ տանն եմ, ինքն էլ թե՝ մի բան պիտի խնդրեմ, արագ հասի եկեղեցի եւ մոմ վառի: Մոմ վառի, որ ես ու իմ տղեքը անփորձանք լինենք: Ես գնացի եւ արդեն գիտեի, որ Աստված կողքին է ու ոչ մի բան չի պատահի, բայց, ցավոք, պատահեց: Դա ապրիլի 2-ի առավոտյան էր, արդեն 9 անց կես: Մերուժս ասեց, թե՝ մամա, սաղ գիշերը նորմալ է եղել, անհանգստանալու բան չկա, հանգիստ եղի: Ես կքնեմ, կարթնանամ, ու նորից կզանգեմ: Ու ես հավատացի, ես միշտ եմ իրեն հավատացել, որովհետեւ միշտ խոսքի տերն է եղել: Այդ օրն էլ հավատացի, բայց էդ հավատը անհանգստության վերածվեց, անհամբեր դարձա, անընդհատ սպասում էի զանգերին, ու էդ զանգերը չեղան»,- մտքով երկու տարի հետ է գնում տիկին Նունեն:

Մերուժան Ստեփանյանը Թալիշի 170 դիրքում էր ծառայում: Մոր հետ խոսելիս էլ հենց մարտական գործողությունների մեջ է եղել: Բայց կարողացել է մի պահ զանգել մորը, որ չանհանգստանա: «Արդեն 5-ին 20 պակաս էր, զանգեցի, ու որ ձայնը լսեցի, անկախ ինձնից սկսեցի լացել, լացեցի, բայց Մերուժս ջղային տոնով ասաց՝ էլ չզանգես, դու քեզ լավ նայի: Ու էդ պահին ինքը հուզվեց: Հուզվեց ու ասեց՝ անջատի մամ, բայց ես չէի ուզում կախել հեռախոսը, ինքը անջատեց: Որ անջատեց, ես սկսեցի հաղորդագրություններ գրել, որոնք այդպես էլ անպատասխան մնացին»:

Տիկին Նունեին վատ կանխազգացումը Մերուժանի հետ խոսելուց հետո անգամ հանգիստ չի տվել: Սկսել է ձեռքի տակ եղած հնարավոր բոլոր հեռախոսահամարներով զանգել: Ապրիլի 3-ին, երբ վերջապես կարողանում է կապ հաստատել զորամասի բուժքրոջ հետ, վերջինս Մերուժանի մորն ասում է. «Հպարտ եղիր, քանի որ դու հերոսի մայր ես, քո տղան միայնակ պայքարել եւ 20 թուրքի է խփել»: Տիկին Նունեն չի հասկացել, թե իրեն ինչ են ասում, հարցրել է, թե որտե՞ղ է Մերուժանը: Ասել են՝ սպասեք վատագույնին: Վատագույն ասվածը զինվորի մայրը պատկերացրել է որպես ծանր վիրավոր: Արագ զանգել է ամուսնուն ու եղբորը, խնդրել, որ իրենց հասցնեն Ստեփանակերտ, իր պատկերացնելով՝ վիրավոր տղայի մոտ: «Բայց էդ ժամանակ արդեն եղբայրս գիտեր, որովետեւ իրեն արդեն տղայիս աները զանգել, ասել էր, որ Մերուժանին բերել են Ստեփանակերտ, իրենք ճանաչել են դին: Հենց էդտեղ ոնց որ ամբողջ աշխարհը շրջվեր գլխիս»,-ծանր շնչելով եւ չարտասվելու ջանքեր է գործադրում Մերուժանի մայրը: Պատմելու շատ բան ունի: Խորը շնչում է, հայացքը սահում է հյուրասենյակի ամեն անկյունից մեզ նայող Մերուժանի լուսանկարներին, մերթ ընդ մերթ ընդհատվող մտքերն ի մի է բերում, կենտրոնանում եւ շարունակում մեր սկսած ծանր զրույցը:

«Մերուժիս մահից 2 ամիս հետո, որ իմացանք ողջ մնացածներ կան, ուզեցինք տեսնել նրանք: Տղաներից մեկը Հրայր Բաղդասարյանն է, Մարտունու Լիճք գյուղից: Վիրավորվելուց հետո հոսպիտալում 4 օր կլինիկական մահ է տարել, մյուս ողջ մնացած տղան էլ Նարեկ Նիկողոսյանն է՝ Եղվարդից: Մենք երկուսի հետ էլ հադիպել ենք, ճիշտ է, շատ դժվարությամբ էին պատասխանում մեր հարցերին, բայց պատմեցին, թե իրականում ինչ է կատարվել ապրիլի 3-ին Թալիշի թիվ 170 դիրքում»,- պատմում է տիկին Նունեն:

«Էդ կռվի պահին իրենք արդեն զենք չեն ունեցել, Հրայրը պատմեց, որ Մերուժը 2 անգամ քար է նետել դեպի իրենց էկող ամբոխի կողմը, մտածել են, որ նռնակ է եղել: Դրանից հետո տղաներին ասել է՝ տղեք, կարող եք նետել նռնակը, որովհետեւ զենքը շատ քիչ է եղել, օգնություն չի եղել ոչ մեկի կողմից: Հրայրի պատմելով՝ Մերուժանս մի քանի անգամ զանգել, օգնություն է խնդրել, տեղեկացրել է, որ զենքերը վերջացել են, որ վիրավորներ կան դիրքում: Բայց, երբ տեւական ժամանակ սպասել ու օգնություն չեն ստացել, հասկացել են, որ մնացել են մենակ: Մերուժանը վրդովված հեռախոսի լարերը քաշել, պոկել է, ասել է, տղեք մենք մեզնով ինչքան կարողացանք կդիմանանք: Հրայրն ասում էր, եթե բոլորս էլ թողնեինք դիրքը, հեռանայինք, հաստատ Մերուժանը հետ չէր գա»:

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում