Ազատ տանկ կար, տանկիստ հորս կանչեցի պատերազմ. ապրիլյան պատերազմի մասնակիցը պատմում է պատերազմի, մանկության ընկեր Քյարամի, Ուրֆանյանի ու Աբաջյանի մասին (տեսանյութ)
Tert.am-ը գրում է.
Հայրը տանկիստ է,ինքը բանակում տանկիստ է եղել,եղբայրն էլ ապագա տանկիստ է,ապրիլյան պատերազմի ժամանակ էլ բացակա տանկիստի փոխարեն հորն է կանչել պատերազմ։
Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ Դերենիկ Խաչատրյանը ապրիլյան պատերազմի ժամանակ ավելի քան մեկ տարվա զինծառայող է եղել, նա Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի մանկության ընկերն է, իսկ կապիտան Ուրֆանյանի պաշտպանած հենակետը եղել է իրենց պահող ճակատը։
Tert.am-ի հետ զրույցում Դերենիկ Խաչատրյանը զինվորին հատուկ գաղտնիությամբ խոսեց ապրիլյան պատերազմի,ընկերների ու իր նպատակների մասին։
Դերենիկ Խաչատրյանը պատերազմի մասին դժվար է խոսում,ասում է՝ ոչ մի լավ բան չի տվել ու ամբողջ կյանքում հիշելու է։
«Ես տանկի մեխանիկ-վարորդ էի,իմ տանկը Արցախյան պատերազմի ժամանակ թուրքերից վերցված տանկ է, և երբ ասացին՝ հանի տանկդ,ես հասկացա, որ պատերազմ է, բոլոր զինվորների մարմնով սարսուռ անցավ, բայց մենք պատրաստ էինք»,-հիշում է Դերենիկ Խաչատրյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում