Վթարի է ենթարկվել Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը. shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, Վազ 2106 մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ Վազ 2106 մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանելու օպերատիվ խումբը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: