Երբեք մի՛ ընդունեք այս իրերը որպես նվեր,այն կարող է անհաջողություն բերել իր հետ
Ըստ ժողովրդական հավատամքների՝ գոյություն ունեն նվերներ,որոնք ունեն նեգատիվ ունակություններ: Մենք առաջարկում ենք պարզել,թե որ իրերն են անհաջողություններ բերում, և ինչ պետք է իմանալ, որպեսզի զերծ մնանք դժբախտություններից:
ԴԱՆԱԿ՝ այս իրը ու ընդհանրապես կտրող-ծակող առարկաները նվիրել չի կարելի: Սուր սայր ունեցող իրերում բաղասական էներգիա է պարունակվում:
ԺԱՄԱՑՈՒՅՑ՝ այս իրը հաշվում է ժամանակը, որպեսզի նման նվերը չխորհրդանշի երջանիկ կյանքի ավարտը,ավելի լավ է այն նվիրողին մի փոքրիկ գումար տալ:
ԴՐԱՄԱՊԱՆԱԿ՝ որպես նվեր ընդունելով դատարկ դրամապանակը կարող ես բաց թողնել գումարի հետ կապված հաջողությունները: Դրանում պետք է լինի գումար, թեկուզ խորհրդանշական կարգով:
ԹԱՇԿԻՆԱԿ՝ շատ ազգերի մշակույութում գոյություն ունի թաղման ժամանակ թաշկինակ նվիրելու արվեստը,այս իրը սերտորեն կապված է տխրության ու արցունքների հետ:
Այս ամենին կարելի է տարբեր կերպ վերաբերվել՝ծիծաղել,հավատալ կամ ոչ: Սակայն կարևորը որ նվերը տրվի անկեղծ ու մաքուր սրտով,այս պարագայում այն ոչ մեկին ոչ մի ձև չի վնասի: