Ավտովթարը կազմակերպել է սեփական որդուն սպանելու համար,սակայն երեխան ողջ է մնացել...հրապարակվել է դատավճիռը
31-ամյա տղամարդը ավտովթար է կազմակերպել՝ իր երկու տարեկան որդուն սպանելու համար, սակայն երեխան ողջ է մնացել, գրում է The Denver Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել դեռ 2016-ի օգոստոսին։ Ամերիկացին իր Acura սեդանը վարել է 120 կմ/ժ արագությամբ՝ կայանած մի քանի ավտոմեքենաների բախվելով։
Արդյունքում տղան կոտրել է ոտքը, ուղեղի ցնցում ստացել, և վնասվել է նրա ճակատը։
Տղամարդն ասել է, որ կոկային է օգտագործել և ցանկացել է սպանել որդուն՝ նրա դաստիարակության պատասխանատվությունից ազատվելու համար։ Նրա խոսքով՝ ինքը ստեղծված չէ ծնող լինելու համար։
Չարագործը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել։