Արմավիրում տղամարդը մտերմուհու հետ սիրային կապը պահպանելու համար սպառնացել է իրենց ինտիմ լուսանկարներն ուղարկել նրա ամուսնուն
Տղամարդը մտերմուհու հետ ինտիմ կապը պահպանելու և գումար շորթելու նպատակով նրան սպառնացել է իրենց ինտիմ լուսանկարներն ուղարկել նրա ամուսնուն և հարազատներին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա տղամարդը մտերմուհուն սպառնացել է իր հետ ինտիմ կապը չդադարեցնել, այլապես վերջինս ամուսնուն և հարազատներին կուղարկի իրենց ինտիմ բնույթի լուսանկարները:
Բացի այդ էլ այդ լուսանկարները չտարածելու սպառնալիքով մտերմուհուց պահանջել է 2000 եվրո:
Եվ հենց գումարը տալու պահին էլ տղամարդը ձերբակալվել է, իսկ գումարը հայտնաբերվել է նրա ավտոմեքենայի դռան բռնակի մեջ:
Փաստի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով և 131-րդ հոդվածի 1-ին մասով: