Երջանիկ հարաբերություններ ունենալու 12 պարզ գաղտնիք
Դեն նետեք դիմակները, եղե՛ք անկեղծ
Հարկավոր չէ փորձել իդեալական թվալ, քանի որ ոչ ոք կատարյալ չէ, պարզապես եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք:
Լավատես եղե՛ք
Լավատես մարդիկ ուրախություն և սեր են ճառագում: Բումերանգի կանոնների համաձայն՝ մենք ստանում ենք այն, ինչ տալիս ենք, ուստի եղե՛ք լավատես:
Եղե՛ք նրբանկատ և աջակցե՛ք միմյանց
Դժվարություններ լինում են բոլորիս կյանքում: Ցույց տվեք ձեր սիրելիին ձեր աջակցությունը:
Արտահայտե՛ք ձեր սերը
Հնարավորինս հաճախ զգացնել տվեք ձեր երկրորդ կեսին, որ սիրում եք նրան:
Մի՛ սահմանափակեք միմյանց ազատությունը
24/7 ռեժիմով միասին լինելը ձանձրացնում է: Մի՛ սահմանափակեք ձեր սիրելիի նախասիրությունները և ինքներդ էլ մի հրաժարվեք ձեր զբաղմունքներից:
Հարգե՛ք միմյանց
Փոխադարձ հարգանքը վստահության կապ է ստեղծում զույգի մեջ:
Պայքարե՛ք խանդի դեմ
Ձեր անվստահությունը չափազանց վիրավորական է ձեր սիրելիի համար, փորձեք վերահսկել ձեր բնազդները:
Ընդունե՛ք դիմացինին այնպիսին, ինչպիսին նա կա, մի՛ փորձեք փոխել ձեր սիրելիին
Մի՛ փորձեք փոխել դիմացինին և ներեք միմյանց թերությունները:
Ստեղծե՛ք համատեղ հիշողություններ
Լցրեք ձեր կյանքը ուրախ պահերով, չէ՞ որ մեր երջանկությունը հենց մեզնից է կախված:
Կյանքը հեքիաթ դարձրե՛ք
Երջանկություն պարգևեք ձեր սիրելիին, ռոմանտիկ միջավայր ստեղծեք և ձեր կյանքը հեքիաթի կնմանվի:
Սիրելիի հետ շատ ժամանակ անցկացրեք
Անջատե՛ք հեռուստացույցը, մի կողմ դրեք հեռախոսները և պարզապես վայելեք իրար ներկայությունը:
Երազե՛ք միասին
Երազե՛ք միասին, նպատակներ դրեք ձեր առջև, կիսվեք իրար հետ ձեր մտքերով և օգնեք միմյանց դրանք իրականություն դարձնել: