Այս տղամարդը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ. Դուք միայն տեսեք, թե ինչպիսի տեսք ունի նրա տնակը
Դեն Պրայսը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, սակայն դրա պատճառը այն չէ, որ նա չի աշխատում, այլ այն, որ նա այդպես է ցանկանում: 50-ամյա Դենը 20 տարի առաջ աշխատանք ուներ, կին և 2 երեխա: Սակայն նրա ամուսնությունը երկար չտևեց. բաժանվելուց հետո նա միայնակ տեղափոխվեց անտառում գտնվող մի խրճիթ: Առաջին հայացքից նրա տնակը հիշեցնում է թզուկների համար նախատեսված տնակի, սակայն տան ինտերյերը այնպես էր դասավորված, որ բոլոր հարմարանքերը լինելով հանդերձ տանը ազատ տարածք կա: Նրա տնակում կա էլեկտրականություն, բնական գազ, հեռախոսակապ և անգամ ինտերնետ:
Դենի տանը ընդհամենը կա մեկ դանակ, պատառաքաղ և գդալ: Նրա տարեկան ծախսը կազմում է 5000 դոլլար, տան տարածքը նա վարձակալությամբ է վերցրել: Աշխատում է որպես գերեզմանների պահակ, սակայն դա չի բավականեցնում տղամարդուն: Որպես օգնություն պետությունը նրան տրամադրում է ամսական 1000 դոլլար: