Հայտնի է քաղցկեղ առաջացնող ամենատարածված սննդամթերքը
Մեծ Բրիտանիայի հայտնի Լիդսի համալսարանի գիտնականներն իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ կարմիր մսի սահմանափակ օգտագործումը նվազեցնում է կանանց շրջանում հաստ աղիի քաղցկեղի առաջացման վտանգը։
Իրականացված հետազոտություններին մասնակցել է 32․147 կին Անգլիայից, Ուելսից և Շոտլանդիայից։ Վերջիններս հետազոտվել էին 1995-1998 թվականներին և այդ տարիներին հաջորդող 17 տարիների ընթացքում գտնվել բժիշկների հսկողության տակ։ Այս ընթացքում գրանցվել է կոլոռեկտալ քաղցկեղի 462 դեպք, որոնցից 119-ը եղել է հաստ աղիի ստորին հատվածի քաղցկեղ։
Պարզվել է, որ նրանք, ովքեր կանոնավոր կերպով կարմիր միս են օգտագործել առավել հաճախ են հիվանդացել քաղցկեղով։
Կանխատեսվում է մինչև 2030 թվականը բացահայտել քաղցկեղի ավելի քան 20 միլիոն նոր դեպքեր։
Այս հետազոտություններն իրականացնող մասնագետների պնդմամբ՝ հնարավոր է 20 տոկոսով խոսափել քաղցկեղի առաջացման վտանգից միայն բուսական ծագման սննդամթերքներ օգտագործելով։