Կոնֆլիկտ Իվետայի և Արամ MP3-ի միջև. ի՞նչ է իրականում տեղի ունցել...
Շատերն այդպես էլ չիմացան՝ ինչ սև կատու է անցել երգիչների մեջտեղով, որը ստիպել է բեմում միմյանց լրացնող ու հետաքրքիր դուետ կազմած արտիստներին, դադարեցնել համագործակցությունն ու վերջ դնել «Դաշտերով» նախագիծին, որն այդքան սիրվել էր հանդիսատեսի կողմից: Խոսակցությունների ալիք բարձրացավ նաև այն ժամանակ, երբ երգիչները անգամ «Մերգերյան կարպետ»-ի հիմնադրման տարեդարձին հրաժարվեցին ոտք դնել նկարհանման հրապարակ, եթե նրանցից որևէ մեկն այնտեղ է լինելու: Ստացվում է՝ նրանք միմյանց անունը լսել չեն ցանկանում:
