Դայակը երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կատարել մատիտի միջոցով, ապա...սպանել.բացահայտվել են ողբերգական դեպքի մանրամասները
Երեխայի ծնողները որոշ ժամանակով քաղաքից մեկնելու էին և խնդրել էին հարևանուհուն հետևել իրենց 1.5 տարեկան երեխային մինչ իրենց վերադարձը: Սակայն մի քանի օր անց հարևանուհին զանգահարել է երեխայի ծնողներին և ասել‚ որ երեխան ընկել է և կարծես թե մահացել է‚ քանի որ չի արձագանքում նրան:
2016 թ. Փետրվարին Սթեյթն-Այլանդում՝ 1.5 տարեկան Էնթոնի Դելգադոյի դաժան սպանության գործն ավարտվում է: Հետաքննության ընթացքում բացահայտել են ցնցող փաստեր: Այս մասին հաղորդում է Usa.one-ն:
Հետաքննության արդյունքում պարզվել է‚ որ վերջին երկու օրվա ըն թացքում դայակն անընդհատ ծեծել է երեխային և գցել գետնին բարձրությունից‚ բացի այդ նրա հանդեպ սեռական բռնությու կատարել՝ մատիտի միջոցով: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում հայտնի է դարձել‚ որ երեխայի ներքին օրգաները վնասվել են այդ ամենի հետևանքով:
Սկզբում դայակը հեևքել է և իրեն մեղավոր չի ճանաչել ՝ ասելով‚ որ դեպքը դժբախտ պատահարի արդյունք է: Սակայն հետաքննության արդյունքում բացահայտվել է բոլոր մանրամասները: Այս ամենից հետո 32-ամյա Գլորիա Ֆիլդսը ձերբակալվել է:
Դատախազները հայտարարել են‚ որ երեխայի մարմնի վրա անվնաս տեղ չի եղել‚ նրա մարմինն ամբողջությամբ կապտուկներով է ծածկված եղել:
Փողոցի տեսախցիկները ֆիքսել են‚ թե ինչպես է վարվում դայակը երեխայի հետ: Երբ նա տանից դուրս է եկել մի ձեռքով անփութորեն երեխային է գրկել‚ իսկ մյուսում՝ ծխախոտ է եղել: Երևում է նաև‚ թե ինչպես է նա իր ձեռքից երեխային գցում գետնին:
Հրեշավոր մանրամասները ցնցել են տղայի ծնողներին և հարազատների: Երբ մեղադրյալին դուրս են բերել դատարանից, Էնթոնիի վրդովված հարազատները փորձել են անցնել ոստիկանների միջով և խոստացել են վրեժխնդիր լինել դայակից՝ երեխայի մահվան համար՝ հայտարարելով‚ որ նա պարտավոր է կյանքով պատասպխան տալ իր կատարած հանցանքի համար: